Ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։
Sputnik Արմենիայի աղբյուրի փոխանցմամբ՝ նա անցանկալի անձանց ցուցակում է։
«Երևան ժամանելուն պես նրան խնդրել են սպասել, հետո հայտարարել են, որ անձնագրի հետ կապված խնդիրներ կան։ Վերջնական արդյունքում պարզվել է, որ նա անցանկալի անձանց ցուցակում է»,- պատմել է կայքի աղբյուրը։
Կայքի տեղեկություններով՝ լրագրողն արդեն փոխել է տոմսը և պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ առաջիկա չվերթով։
Գաբրելյանովը Երևան էր գալիս լրագրողների համար ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կազմակերպած դասընթացի շրջանակում դասախոսություն կարդալու նպատակով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։