Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Սեպտեմբերի 17-ին Ջրվեժում գործող «Վիլլա» ռեստորանային համալիրում տեղի կունենա սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դստեր՝ Գրետայի, և նրա ընտրյալի՝ Հայկի հարսանիքը։
Հյուրերի ցանկում են իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, արտախորհրդարանական ուժերի անդամներ։
168.am-ն է գրում ու նշում, որ կայքի աղբյուրների փոխանցմամբ, հարսանիքին մասնակցելու հրավեր է եղել նաև Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ այս պահը դեռ պարզ չէ՝ Փաշինյանների ընտանիքը կմասնակցի՞ խնջույքին, թե՞ ոչ։