Հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, ազատ է արձակվել:

Այս մասին գրում է Hraparak.am-ը: Լուրը կայքի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։
Հիշեցնենք, որ նրա ձերբակալման մասին լուր տարածվեց հուլիսի 30-ին, լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Վարդանյանը Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է, իսկ հունիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել է Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել։
Փաստաբանը չի մանրամասնել, թե ինչ պայմանով է նա ազատ արձակվել։


