Այսօր սիրված երգիչ Արամ Ասատրյանի կնոջ ծննդյան օրն է: Այս առիթով որդիները`Տիգրան և Արտաշ Ասատրյանները հուզիչ հրապարակում են արել:
«Շնորհավոր երկնային ծնունդդ Մամ ջան... Մայր իմ, մայր իմ թանկագին, խոնարհվում եմ քո առջև, և ուզում եմ ասել քեզ շնորհակալ եմ մայր իմ քեզ»,-գրել է Տիգրան Ասատրյանը։
«Շնորհավոր տարեդարձդ, Մամ ջան, կարոտել եմ շատ․․․»,-գրել է Արտաշ Ասատրյանը։
Նշենք, որ Տիգրանն իր ընտանիքով երկար տարիներ շարունակ ԱՄՆ- ում է: Այս պահին Արտաշը ևս ԱՄՆ- ում է, սակայն ոչ իր ընտանիքի հետ:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում է նաև Ասատրյանների դուստրը` Զվարթը, սակայն նա, ըստ որոշ հրապարակումների, շփում չունի եղբայրների հետ:
Հիշեցնենք նաև, որ Ասատրյան եղբայրները միայն վերջերս են հաշտվել, նրանք ևս գժտված էին:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև Արտաշ և Գրիշա Ասատրյանների հարցազրույցն՝ Asekose.am-ի արխիվից։