▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց կրթության հնարավոր է «Յաշիկ Մերսեդես» առնել, բայց` հնարավոր չէ ստեղծել այն. Փաշինյանը՝ դպրոցում

21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մա, մասնավորապես, նշեց. «Մտածեցի, որ մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, եւ նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է օրինակ արձագանքելն այսպես. Առանց կրթության հնարավոր է «Յաշիկ» Մերսեդես առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես:

Մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ. որ G կարգի «Մերսեդես» միայն վարողներ լինե՞ն, թե՞ ուզում ենք լինել դրա ստեղծողը, արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՞ ստեղծող: Այո, առանց կրթության հնարավոր է  ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել:

Ես ուզում եմ դուք ընկալեք, որ ամեն ժամը, որ անցկացնում եք դպրոցի պատերի ներսում եւ ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն թե ինչպես եք անցկացնում, դրանով որոշվում է, թե ինչպես եք ապրելու դուք: Ինչպես են ապրելու ձեր երեխաները, ձեր ընտանիքները: Ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե  նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, պսպղան առարկաներ, այլ ուզում եմ, որ ձեր առջեւ նպատակ դնեք երջանիկ լինել ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Այս պարագայում, հավաստիացնում եմ, մնացած նյութականը կստեղծվի այնպես, որ ինքներդ էլ չեք նկատի: Ես ուզում եմ, որ երջանկությունը լինի ձեր ամենակարեւոր ձեր նպատակը: Ես ուզում եմ, որ երջանկություն պարգեւելը լինի ձեր ամենակարեւոր առաքելությունը: Ես գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք, ձեր ծնողների երազանգքները հենց այդպիսին են:

Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով հարաբերվելը: Իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները, բայց վերջերս նկատեցի, որ աչքերը օգնում են, որ մեր ժպիտներն ավելի արտահայտիչ լինեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին