▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել. Լավրով

 

«Ե՛վ ՌԴ նախագահը, և՛ վարչապետը բացմիցս ասել են, և ես  վերահաստատում եմ, որ համակամարտության կողմերն իրենք պետք է հստակեցնեն բանակցությունների մասնակիցներին»,- պատասխանելով լրագրողի այն հարցին, թե  ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Լեռնային Ղարաբաղի վերադարձին բանակցային սեղանի շուրջ, ասել է Սերգեյ Լավրովը:

«Ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,- ընդգծել է Լավրովը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ամեն ինչ անում ենք, որ բանակցություններն ընթանան փոխադարձ համաձայնությամբ: Եվ բոլորս հասկանում ենք, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր չի լինի, հայկական կողմն ուղղակի նման փաստաթուղթ չի ստորագրի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հիշեցրել է իր հրապարակային հայտարարությունը, որ ամփոփիչ պայմանավորվածությունից առաջ պետք է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը, և դրա հետ դժվար է չհամաձայնել:

Կարդացեք նաև՝ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Սերգեյ Լավրով

Պուտինն իր ողջույններն է հղում ու լավ է արտահայտվում ձեր հետ շփումների մասին Լավրովը՝ Փաշինյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին