▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը». Կոբախիձե

Ես առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնել պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Եվ իհարկե, ես առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին: Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի պայքարենք տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ»,- ասել է Կոբախիձեն:

Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Թարմացված․ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Իսկապես, հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և որ դա կլինի շոշափելի համաձայնագիր: Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին և նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշել է Կոբախիձեն:

Թարմացված․ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին: Այս մասին այսօր Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վրաստանի կողմից ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ձեռք բերելուն:

«Տեղի ունեցածը համարում ենք կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա: ՀՀ-ը սատարել և սատարում է Եվրոմիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»,- ասել է Փաշինյանը:

***

Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: Այս մասին այսօր Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վրաստանի հետ համագործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունության և փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից»,- շարունակել է Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին