▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Համացանցում տարածվում են լուսանկարներ, ըստ որոնց  Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված են տասնյակ մահճակալներ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար։

Անդրադառնալով դրան՝ Հայկական միասնական տեղեկատվական համագարգը տեղեկացնում է հետեւյալը․

«Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին