▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի...Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բաց թողնելը։

Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։

Հասկացանք, Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։ Բայց դու լուրջ մարդ, հարկատուների հաշվին արդեն աշխարհ տեսած մարդ, անդարդ գլուխդ Հայաստանում ժողովրդավարության զոհասեղանին խի՞ ես դնում։

Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար։

Էն ժողովրդավարության բաստիոնի պատերի տակից դուրս եկեք, քարերը փլուզվում են արդեն, տակը չմնաք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին