▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը ևս Ստեփանակերտում է, որտեղ հանդիպել է Արցախի գործընկերոջ հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 9-ին Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին:

Ազգային ժողովի նախագահը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին եւ Շուշիում` Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

 

 

Այսօր տեղի  է ունեցել նաև  Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպումը: 

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհավորել է մայիսյան եռատոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին մայիսի 9-ին Արցախում լինելու կապակցությամբ՝ կարեւորելով մեր միասնական հաղթանակն ու Պաշտպանության բանակի ստեղծումը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ պետք է արժեւորել այս տոնի իմաստն ու արժեքը, ինչում իրենց ավանդն են ունեցել բոլոր օրենսդիր մարմինների ներկայացուցիչները՝ սկսած Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներից:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, եւս մեկ անգամ շնորհավորելով երկու հանրապետությունների քաղաքացիներին եւ Սփյուռքի հայությանը, ընդգծել է՝ խորհրդանշական է թե՛ մեր պապերի, թե՛ մեր հայրերի գործը: Նրա խոսքով՝ դժվար կլինի գերագնահատել Շուշիի դերն ազատամարտում եւ պետականության կայացման գործում: Արարատ Միրզոյանը նշել է, որ այսօր Ազգային ժողովի նախագահի եւ ԱԺ պատվիրակության ներկայությունն Արցախում պարտադիր է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը խորհրդանշական է համարել այսօր Ստեփանակերտում անցած ճանապարհը եւ այցելությունը եղբայրական գերեզման:

Կողմերը քննարկել են հաջորդ շաբաթ Երեւանում սպասվող ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի  Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին