▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում արտահերթ ելույթ ունեցավ՝ կապված Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

ԱԺ նախագահն ընդգծեց, որ չի կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած մտահոգությունները։

«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և ՍԴ Ո 1476 որոշումը կայացնելիս ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և կամ առանց հիմնավոր պատճառաբանության՝ մերժել է դեպի դիմողն ունեցած առևերույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանից իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը»։

Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ այդ որոշման առնչությամբ հատուկ կարծիքներից մեկում զեկուցողի կողմից մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և ըստ էության՝ արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդպիսի շտապողականություն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին