▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կարծիքով՝ Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա սպասվող զարգացումների լավ նախանշան է։

Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Կարիքի մեջ գտնվող հարևանին աջակցելու՝ Հայաստանի որոշումից հետո սա պատմական այց է: Հուսով ենք, որ սա Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների լավ նախանշան է»։

Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախարար Արարատ Միրզոյանի հետ կմեկնի Թուրքիա։

«Արարատ Միրզոյանի հետ մեկնում եմ Անկարա և Ադիյաման, հանդիպելու ենք Մևլութ Չավուշօղլուի հետ, տեսակցելու հայկական փրկարարական ջոկատին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ռուբինյանը:

Թուրքիայի արտգործնախարարությունը ևս հաղորդագրություն էր տարածել, այսօր, փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցին վերաբերյալ:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Քահրամանմարաշ Էպիկենտրոնով երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա:
Անկարայում մեր արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախարար Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ ընթանում են նաև հայկական որոնողափրկարարական ջոկատի աշխատանքները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին