▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանի թիկնազորը քառապատկվել է

Այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրա թիկնազորը քառապատկվել է: ԱԱԾ Պետական պահպանության ծառայության 2 աշխատակիցների փոխարեն այժմ նրան հսկում են 8-ը:

Hraparak.am-ն է գրում ու հավելում՝ ընդ որում Միրզոյանին հսկում են նաև տանը, այսինքն՝ ամենուր:

ԱԱԾ մեկ աշխատակից էլ՝ մայոր զինվորական կոչմամամբ, հսկում է ԿԳՍՄ նախկին նախարար, այժմ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին, վերջերս էլ վարչապետը զրահաբաճկոնով էր եկել ԱԺ, ուստի ակնհայտ է, որ իշխանականները շատ լուրջ մտահոգվում են իրենց անվտանգության համար: Այն որ Միրզոյանի թիկնազորը քառապատկվել է, երևում է նաև կից տեսանյութում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին