▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաս Օզբիլիզի պաշտոնական կայքում ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը հայտարարել է իր պաշտոնական կայքի գործարկման մասին:

«Իմ նպատակն է բարեփոխել Հայկական ֆուտբոլը և նպաստել միջազգային ասպարեզում աննախադեպ հաջողություններ գրանցելուն: Հաջողություններ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր հայի հպարտանալ իր երկրով, մեր ազգային հավաքականով, տեղական մարզակումբներով և տաղանդավոր ֆուտբոլիստներով։  

Ֆեդերացիան ղեկավարելը բացառիկ հնարավորություն է ներդնելու իմ փորձը՝ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման»,- նշված է կայքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին