Ֆեյսբուքյան օգտատեր Մարատ Բաղդասարյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Առավոտ շուտ ծառերի սպանդ Թումանյան փողոցում։ Աստծո դատաստանին եք արժանանալու։
Թարմացված․ Բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ու նենց էլ հպարտ են իրանց արածով, ոնց որ հերոսություն են արել։ Իբր ծառերը հիվանդ էին, պիտի փոխեին, սենց չեն անում ախր, լիքը դատարկ տեղեր կան, ըտեղ նորերը տնկեք, մինչև կմեծանան, կփոխեք հերթով, ոչ թե լրիվ փրթեք։ Ու հարց ա, արդյո՞ք նենց վիճակում էին ծառերը, որ բուժել չէր լինի կամ ո՞վ ա հասցրել էդ վիճակին, տարիներով մասնագետներն ասում են, որ չի կարելի տենց խորը էտել, բայց չէ, էնքան կանեն, ծառը կենսունակությունը կկորցնի, հետո կկտրեն, տեղն էլ չոփեր կտնկեն, որ կամ կկպնի կամ չէ, կպնելուց էլ տասնյակ տարիներ են պետք, որ ծառ դառնա»։ Թարմացված․ Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Անահիտ Յուզբաշյանի գրառումը, որտեղ վերջինը նշում է․ «Ասել էին, որ Թումանյան փողոցի ծառերը հատելու են ու հատեցին։ Ամենավտանգավորն այն է, որ այդ մի սուրու՝ մոտ 100 տղամարդ, ուրախ, երջանիկ դեմքերով կտրում էին ծառերը։ Իսկ ծառերը խոնավ, այսինքն՝ շնչող ծառեր էին, ու դրանք ժպիտով կտրելը խոսում է նաև իրենց մարդ տեսակի մասին։ «Էս ինչ եք անում…»,- գրել է Վարդանյանը։ |