▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առավոտյան՝ առաջնորդության դպրոցի ունկնդիրների , երեկոյան՝ արտասահմանցի ականավոր գիտնականների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ:

Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձևաչափում պատասխանել երկրի զարգացման տեսլականին, տնտեսության հեռանկարային ոլորտներին վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաև լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները:

Ընդգծելով երիտասարդների՝ որպես վաղվա առաջնորդների դերը՝ նախագահը կարևորել է նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր բնագավառներում:

 

 

 

Նախագահը նշել է, որ երկրի առաջընթացն ապահովող բոլոր ոլորտներում պետք է ձգտել լինել լավագույնը, իսկ դրան հասնելու հիմնավոր ճանապարհը կրթությունն է: 

 

Ավելի ուշ,  Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։

Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը  և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա:

«Վստահ եմ, որ Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության, գիտելիքահեն կրթության հետ, իսկ այս նպատակին տանող ամենակարճ ճանապարհը լավագույնների հետ գործընկեր լինելն է, նրանց ակադեմիական ու ինդուստրիալ փորձը Հայաստան բերելը»,- նշել է նախագահ Սարգսյանը:  

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին