Առավոտյան ուզում ես հեռուստացույց նայես, բոլոր հայկական ալիքներով ինչ -որ բարիլույսային հաղորդումներ է, որոնք նայելուց հետո փոխանակ զարթնես, առույգանաս ավելի ես քնում: Դանդաղ, քնկոտ խոսացող հաղորդավարներ, անկապ ու անիմաստ լուրեր,ասենք օրինակ` Մոզամբիկի գյառմագմփիկ ցեղի առաջնորդը բաժանվել է կնոջից:
Կամ համացանցից քաշում են անկապ վիդեոներ ու մեկնաբանում:Ոչ մի աշխատանք բացի համակարգչի դիմաց նստելուց ու նյութեր փնտրելուց: Ռուսներից օրինակ գոնե վերցրեք էլի, մարդիկ կոնկրետ ռեպորտաժներ են պատրաստում հետաքրքիր, օգտակար: Բացի զուգված, գրգռաճեղքը մինչև գրգիռը բացած հաղորդավարուհիներից բան չես կարող տեսնել: Մի հատ մշակութային,մի հատ ազգային, ռեպորտաժ պատրաստեք,որ մարդիկ հաճույքով նայեն: