Վաղն առավոտյան ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
«Կկայանան իմ ու Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի ու իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ», – քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ստացել է հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և բանակցել նրա հետ:
Փաշինյանը նաև հայտարարեց, որ վաղվա գործողությունները կսկսեն մի փոքր ուշ՝ 11:00-ի փոխարեն երթը կմեկնարկեն ժամը 12:00-ին:
Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից