▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը՝ ԿԳՍՄ փոխնախարարի ձերբակալության մասին

Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով:
ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է ԿԳՍՄ փոխնախարարի ձերբակալության լուրին: 

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել  է, որ այսօր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Խոսքը փոխնախարար Գևորգ Լոռեցյանի մասին է։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին