▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է առաջիկա օրերին Աղդամից սննդամթերք ներկրել Արցախ, իսկ ընդդիմացողներին Արցախում ծեծում են ու սպառնում «աշխարհազորայիններով». ահազանգ Արցախից

Արցախում քոսային իրավիճակ է տիրում։ Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով օրեր առաջ նեղ շրջանակներում խոսել էր իր հնարավոր հրաժարականի մասին և ստացել Արցախում գրեթե բոլորի, ընդհուպ մինչև Արցախի նախկին իշխանությունների միանշանակ համաձայնությունն՝ իշխանության ղեկից իր հեռացմանը, պարզվում է, հեռանալ չի պատրասվում եւ դա նրա հերթական շոու ծրագրերից է եղել։

Արայիկ Հարությունյանը հիմա էլ միտք չունի հրաժարական տալու, որովհետև ինքն այնտեղ հայաստանյան օրվա իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ և ամենավստահելի հաճախորդն է, ով իր ուսերին է վերցրել Արցախի ադրբեջանացման ծրագրի ամբողջական և մինչև վերջ իրականացումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացնում է Արցախի զարգացումներին մոտ մեր աղբյուրը և հավելում՝ Արայիկ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է առաջիկա օրերին Աղդամից սննդամթերք ներկրել Արցախ, իսկ ընդդիմացողներին արդեն ծեծում ու սպառնում են, այսպես կոչված, աշխարհազորայիններով։

«Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ, այսպես կոչված, աշխարհազորայիններին ստեղծել և զինել է հենց Արայիկ Հարությունյանը, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ հեռահար նպատակներով, որպեսզի անհրաժեշտության պարագայում, դրանց օգտագործի՝ իր նպատակներին անխոչընդոտ և անարգելք հասնելու համար և ահա այդ ժամանակը հասել է։ Ինչպես արդեն պարզ է, Արցախի իշխանությունները պատրաստվում են գնալ կտրուկ քայլերի, այդ պատճառով «աշխարհազորայիններ» կոչվածը կազմ – պատրաստ կանգնած է։ Նախօրեից արցախցի բոլոր ակտիվ մարդիկ, որոնք ֆեյսբուքում կամ սոցիալական հարթակներում իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնում էին, զանգերի միոջոցով սպառնալիքներ են ստացել՝ լռելու։ Բոլոր նրանց, որոնք չեն ենթարկվել, ծեծել են։ Կարեն Մաթևոսյանն այսօր իր ունեցած ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում բոլորին զգուշացրել է՝ սպառնալիքները չեն դադարելու»։

Արցախում ստեղծված իրավիճակն, այլևս, երկու ելք է թողել՝ կամ Արայիկ Հարությունյանը պետք է շտապ հրաժարական տա, կամ Արցախում Աղդամով սնունդ կմտնի, ասել է աղբյուրը և հավելել՝ Հարությունյանը հրաժարական տալու միտք չունի, հետեւապես հիմա իշխանությունների օրակակարգում Աղդամով Արցախ սննդի ներկրման հարցն է, որ առաջիկա օրերին Արցախի իշխանությունների համաձայնությամբ պետք է իրականացվի։

Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ Արցախում իշխանամերձ թիմ է ստեղծվել, ովքեր պատրաստվում են առաջիկա օրերին՝ վաղը կամ մյուս օրը, ադրբեջանկան կողմի հետ հանդիպման մեկնել։ Ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական Բարդա քաղաքում. «Որպեսզի այս ամենն անխոչընդոտ իրականություն դառնա, Արայիկ Հարությունյանը որոշել է Արցախում դիմել կոշտ քայլերի՝ բռնության։ Արցախում շատ լուրջ մտավախություն կա, որ եթե Հարությունյանին հաջողվի, թեկուզ, մեկ անգամ Աղդամով, սնունդ ներկրել, մնացած անգամներն այդ պրոցեսն, արդեն, անխոչընդոտ կիրականանա։ Արայիկը հասնելու է նրան, որ այդ դիմադրությունն էլ կոտրի ու Փաշինյանի ծրագիրը դրանից հետո,կարելի է համարել կատարված։ Արդյունքում, ստացվելու է, որ այսքան ամիսներն Արցախը բոլորովին անիմաստ է պայքարել, մաքառել սովի, զրկանքների և տառապանքի դեմ»։

Աղբյուրը հավելում է՝ արդեն այսօր Արցախից Հակարիի անցակետով ուսանողներ են տեղափոխվել Հայաստան.«Եթե Արցախի իշխանություններն ասում են, թե այդ անցակետը ծառայում է միայն «Կարմիր խաչ»-ի և ծանր հիվանդների համար, ապա ոչ մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ այդքան երիտասարդ ինչո՞ւ է դուրս գալիս Արցախից և ո՞ւր է գնում։ Հայաստանում բուհեր ընդունված ուսանողներն են դրանք, ովքեր երեք ավտոբուսներով տեղափոխվել են Հայաստան, այն պարագայում, երբ Արցախի խորհրդարանի մեծամասնությունը մեկ ամիս առաջ դեմ է արտահայտվել, որպեսզ երիտասարդները լքեն Արցախը՝ թեկուզ սովորելու պատրվակով։ Սա Արցախի հայաթափման ծրագիրն է՝ փաշինյանական երազանքը»,- ասում է աղբյուրը։
Արցախում բոլոր քաղաքական ուժերը եկել էին մեկ ընդհանուր որոշման՝ զիջելու ոչինչ չունեն, տեղ էլ չունեն զիջելու, արցախցու պահանջը մեկն ՝ միջազգային ճանաչում, ասում է աղբյուրը և հավելում. «Համաձայնություն է հայտնվել՝ գնալ բանակցության, բայց դա կարող էր լինել միայն քառակողմ բանակցություն՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Արցախի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Եթե ադրբեջանական կողմին այս պահանջը չէր բավարարում, ապա թող իրենք հայտնեին այդ մասին և թող որ այդ բանակցության չեղարկումը լիներ հենց ադրբեջանկան կողմի նախաձեռնությամբ։ Արցախում օրակարգը հստակ էր, այն փոփոխության ենթակա չէր։

Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը բառի բուն իմաստով ամեն ինչ զրոյացնում է և անում այն, ինչ իրեն հրահանգել է Նիկոլ Փաշինյանն՝ Ալիևի հետ համաձայնեցված։ Ադրբեջանն արդեն գրել է իր պահանջները՝ բոլոր նրանք, ովքեր ծագումով արցախցի չեն և վերջին 30 տարիների ընթացքում տեղափոխվել են Արցախ, պետք է դուրս գան այնտեղից, Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը որոշելու է Ադրբեջանը՝ ՌԴ-ի հետ միասին, իսկ բնիկ արցախցիները կարող են մնալ և, ստանալով ադրբեջանկան քաղաքացիություն և անձնագիր, ապրեն Ադրբեջանի կազմում։ Իսկ, այսպես կոչված, աշխարհազորայիններին Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ամեն վայրկյան զինված հանել ժողովրդի և բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր դեմ են լինելու նկարագրված սցենարի անխոչընդոտ իրականացմանն Արցախում»,- ավարտելով զրույցը հայտնել է աղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին