▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արայիկ Հարությունյանը թող ականջներին օղ անի»․ Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից կոչով հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ այսօր երեկոյան նույն պահանջով հավաքվելու են։

«Արայիկ Հարությունյանը չի կարող այլևս նույն ձև ղեկավարել։ Նա թող ականջներին օղ անի։ Էսօր 19։00-ին բոլոր մտահոգ մարդիկ, ովքեր պատրաստ չեն ադրբեջանցիների հետ ապրել Արցախում, հավաքվելու են իրենց իրավունքները պաշտպանելու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ արցախցիները բողոքի ցույց էին անում՝ պահանջելով հանդիպում նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Արցախի ԱԺ նախագահը հավաքի մասնակիցներին ասաց, որ Ա․ Հարությունայնը երկրում չի և չի կարող հանդիպել քաղաքացիների հետ։

Հավելենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին