Նկարիչ Դավիթ Դանիելյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի օգնական, նա համակարգելու է մամուլի հետ աշխատանքները։
Factor.am-ն է գրում, նշելով, որ տեղեկությունը հաստատել է Դավիթ Դանիելյանը։
«Նա նաև ասաց, որ աշխատանքի առաջարկն ստացել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։ Նշենք, որ Դավիթ Դանիելյանը մինչ այս զբաղեցրել է մշակույթի նախարարի օգնականի պաշտոնը։ Նա ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի սանիկն է և Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մորաքրոջ որդին։
Հարցին՝ որքանո՞վ են քավորն ու մորաքրոջ որդին նպաստել, որ ՊՎԾ-ում աշխատանքի անցնի, Դավիթ Դանիելյանը վստահեցրեց, որ նրանք նշանակվելուց հետո են տեղեկացել։