▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանի ու կամավորականների միջև միջադեպ է տեղի ունեցել

Դիտեք նաև՝

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Դերասանուհի Անաիս Սարդարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ այս օրերին արդեն հասցրել են շուրջ 67 հազար արցախցու օգնություն ցուցաբերել, սակայն իր ստեղծած կամավորական ջոկատը բացառում է բոլոր տեսակի դրամահավաքները: Օգնություններ տրամադրում են սննդամթերքի, հիգիենայի պարագաների, խաղալիքների եւ հագուստի տեսքով, ինչպես նաեւ բռնի տեղահանված արցախցիների համար բնակարաններ են գտնում, հյուրանոցներում տեղեր:

Վագիֆ պապիկիս դшտում է թուրքը, Էս էլ հո թալանչի չէր, ասեք`  լավ եղավ. Անաիս Սարդարյան

Դերասանուհին փաստում է, որ այս պահին որևէ նոր գրանցում չեն իրականացնում, որպեսզի կարողանան արդեն իսկ գրանցված արցախահայերին օգնություն ցուցաբերել, հետ նոր միայն կցուցակագրեն նոր արցախցիների: Դերասանուհին պատմել է, որ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրերս անցնելով կամավորական ջակոտի տարածքով և տեսնելով կամավորականների աշխատանքը հեգնել է նրանց ու ռեպլիկ խփել, ասելով` «մի սրանց տեսեք, իբր բարեգործություն են անում»:

Դերասանուհին զրույցում ասել է, որ ինքը ներկա չի եղել միջադեպին, հակառակ դեպքում Հարությունյանն անպայման իրեն արժանի պատասխանն էր ստանալու. «Անցնելով մեր կամավորականների կողքով՝ այդ մարդը հեգնել է մեզ, ասելով՝ իբր բարեգործություն են անում: Ես, ափսոս, ներկա չեմ եղել այդտեղ, թե չէ մի երկու քաղցր խոսք նա հաստատ կստանար», - նշել է դերասանուհին:  

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին