▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանն ակտիվ է այնտեղ, որտեղ գումար կա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի են ունեցել միջոցառումներ, որոնց կազմակերպչական աշխատանքները կատարել է կառավարությունը: Հատկապես բավականին ակտիվ է եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում էլ վստահված են եղել կազմակերպչական աշխատանքները:

Ընդ որում՝ այդ միջոցառումների անցկացման համար բավականին մեծ գումարներ են տրամադրվել: Երևանում ապրիլի 15-23-ն անցկացված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար հայտարարված մրցույթին մասնակցել էին չորս ընկերություններ, և վերջնական հաղթող էր ճանաչվել «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն, ում հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր ծառայության համար նախարարությունը փուլային եղանակով կվճարի 1 մլրդ 160 մլն դրամ։ Արայիկ Հարությունյանը եղել է կառավարական հանձնաժողովի նախագահը:

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվել էր նաև բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Այդ առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 750 մլն 192 հազար դրամ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Այստեղ ևս առաջնության անցկացման աշխատանքները համակարգողը և միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը:

Միայն այս երկու միջոցառումով ամեն ինչ չի սահմանափակվում, և, առհասարակ, Հարությունյանն ակտիվ է այնտեղ, որտեղ գումար կա, որը կարելի է ծախսել միջոցառման անվան տակ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին