▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Ղարիբյան. լավագույն բժիշկներից, ում կարելի է վստահել առողջությունն ու գեղեցկությունը

Մեր օրերում քթի վիրահատությունները բավականի տարածված են և մեծ պահանջարկ ունեն Հայաստանում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Բացի էսթետիկ շտկումներից, որոնց շնորհիվ մարդիկ իրենց ավելի ինքնավստահ ու գեղեցիկ են զգում, նման վիրահատությունների շնորհիվ լուծվում են շնչառական մի շարք խնդիրներ, որոնք կարող են առողջությանը լուրջ վնասներ հասցնել: Այս առումով ամենակարևորը, միանշանակ, ճիշտ մասնագետի ընտրությունն է, ով ոչ միայն իր գործի գիտակն է, այլև սրտացավ ու հոգատար իր հիվանդների հանդեպ:

«Արթմեդ»  բժշկական վերականգնողական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Արայիկ Ղարիբյանը այս առումով, թերևս, ամենապահանջված բժիշկներից է, լավագույններից է իր ոլորտում և ունի երկար տարիների աշխատանքային փորձ:

Արցախյան շարժման մասնակից Արայիկ Ղարիբյանը բժշկական գիտությունների թեկնածու է, մասնակցել է միջազգային կոնֆերանսների Ստամբուլում և Երևանում, վերապատրաստվել է մի շարք եվրոպական երկրներում՝ Գերմանիա, Ավստրիա:

Ունի բազմաթիվ պարգևատրումներ ու շնորհակալագրեր՝ Պաշտպանության նախարարության կողմից, իսկ  2006թ. պարգևատրվել է  «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով:

Սա բժիշկ Արայիկ Ղարիբյանի մասնագիտական գործունեության մի փոքրիկ մասն է միայն, իսկ ինչ վերաբերում է նրա մարդկային հատկանիշներին, ապա պետք է ընդամենը մեկ անգամ շփվել նրա հետ՝ հասկանալու համար, որ նա այս առումով ևս լավագույն բժիշկներից է: Հենց առաջին իսկ կոնսուլտացիայի ժամանակ նա իր հիվանդին ոչ միայն ամեն ինչ մանրամասն բացատրում է վիրահատության ընթացքի և հետագա վերականգնողական փուլի մասին, այլև վստահություն է ներշնչում նրան՝ տալով այն գիտակցությունը, որ վիրահատությունից հետո նա իրեն թե ֆիզիկապես, թե արտաքնապես կատարյալ է զգալու:

Արայիկ Ղարիբյանը, ով անմնացորդ նվիրված է իր գործինիր յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում է ցուցաբերում՝ դրա շնորհիվ վայելելով նրանց վստահությունն ու հարգանքը: Նման բժշկի հիվանդ լինելն արդեն իսկ ապահովության զգացում է տալիս, քանի որ նրա մասնագիտական ու մարդկային որակները վկայում են, որ ամեն իչ լավ ավարտ է ունենալու:  

/filemanager/uploads/karen_grigoryan_artmed.jpg

Վիրահատության ժամանակ, ամենակարևորը, թերևս, պրոֆեսիոնալ անեսթեզիոլոգի ներկայությունն է վիրահատարանում: Կարեն Գրիգորյանը «Արթմեդ»  բժշկական վերականգնողական կենտրոնի լավագույն անեսթեզիոլոգներից է: Վերջինս աչքի է ընկնում բոլորի նկատմամբ անսահման հոգատարությամբ, իր ներկայությամբ արդեն իսկ հանգստություն ու վստահություն է  ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու:  Նրա գործն ավելի քան արժանի է մեծ գնահատանքի և շնորհակալության:

Մեծ շնորհակալություն այս բժիշկներին՝ իրենց կատարած անմնացորդ աշխատանքի համար:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին