▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը ծանր է

Արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը ծանր է: Անհրաժեշտություն է առաջացել նրան Գերմանիայից շտապ կերպով Հայաստան տեղափոխելու:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մովսես Մանուկյանը` մասնավորապես նշելով.  «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին