«Արձակուրդ եկած զինվորները երեկ ուղևորվում էին Արցախ, սակայն նրանց թույլ չեն տվել շարունակել ճանապարհն ու դիրքերում կանգնել, ստիպված վերադարձել են Սիսիանի զորամաս: Սա վտանգ է մեր ազգային անվտանգությանը, մեր դիրքերը դատարկվում են»,- այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ հրավիրելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուշադրությունը:

«Քանի վայրկյան ավել Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին՝ մեր երկիրն ավելի անպաշտպան է դառնալու»,- հավելել է ՀՅԴ անդամը:


