▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձանագրվել է մահվան 7-րդ դեպքը, 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Հիշեցնենք, որ սա մահվան յոթերորդ դեպքն էր։ 

Իսկ վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածության 92 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվն այսպիսով հասավ 663-ի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին