Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
|
Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Պատահական չէ, որ մարդիկ ասում են` Քրիստոսի արձանը, դա Գագիկ Ծառուկյանի արձանն է։ Նրանք գուցե դա ասում են զայրացած, հուզական նեռվի վրա, բայց դա ունի հիմքեր։ Այս արձանի ստեղծումը նշանակում է` Պետությունը, Եկեղեցին այնքան են թուլացել, որ օլիգարխն իր դոմինանտությունը, անպատժելիությունը, օրենքներից առավել լինելը թելադրում է ամբողջ հայությանը յուր ինստիտուտներով։ Այս արձանը հանրությանը, պետությանը, եկեղեցու հանդեպ գերակայություն սահմանելու միջոց է։ Արձանն առաջինը նվաստացնում է հենց իշխող վարչակազմին, ի ցույց դնում նրանց թուլությունը, անսկզբունքային լինելը, հպատակությունը խոշոր կապիտալի ամբարտավան դրսևորումների հանդեպ։ Կուզեք անվանեք ` Հիսուս, կամ Ֆռունզիկ` դրանից այդ արձանի էությունը չի փոխվելու. դա ո՛չ Հիսուն է, ո՛չ էլ Ֆռուզիկը, դա իր անձնական կամքը թելադրողի արձանն է»։ Դիտեք նաև՝ |


