▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցինե՛ր, ուշքի եկեք․ հենց հիմա Նիկոլը ձեզ օգտագործում է․ Անժելա Թովմասյան

Արցախցինե՛ր, ուշքի եկեք․ հենց հիմա Նիկոլը ձեզ օգտագործում է․ Անժելա Թովմասյան

Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։

Թարմացված․ Երևանում Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի և մի խումբ արցախցիների հանդիպումը, որի ավարտից հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Մի խումբ քաղաքացիների հետ հանդիպել եմ քիչ առաջ, նրանց պարզաբանումներ եմ տվել իրենց իսկ հնչեցրած հիմնական հարցերի վերաբերյալ: Դրանց մեծ մասը սոցիալական բնույթի են, տրվել են բոլոր հարցերի պատասխանները: Մենք պատրաստ ենք նաև գույքագրել ընդհանուր կարիքները և ներկայացնել համապատասխան տեղեր, բոլոր հարցերը չէ, որ մենք ի զորու ենք լուծել:
Որոշել ենք էստեղ հատկացնել 2 սենյակ, մարդիկ կամավոր գույքագրեն մյուսների կարիքները, կզբաղվենք այդ հարցերով:

Մյուս հարցերը քաղաքական բնույթի են: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, բայց կան հարցեր, որոնք չեմ կարող բարձրաձայնել, դրանք մեծ վտանգներ են պարունակում: Խնդրում եմ էսքանով սահմանափակվել:

Մեր դռները բաց են՝ լուծելու ձեր հարցերը, խնդրում եմ մեր արցախցիներին սթափ և զգոն լինել այս հարցերի շուրջ, իրար մեջ պետք չէ սադրանքների գործելաոճ դրսևորել, երբևէ ես հրաժարվել չիմ ձեր հարցերին պատասխան տալուց: Հիմա խնդրում եմ ցրվեք, զբաղվեք ձեր գործերով, ես համոզված եմ, որ ունեք հարցեր. այս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է համբերություն:

Կրկնում եմ` ամեն ինչ պետք է անենք, որ չվտագենք Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հետագա ճակատագիրը: Կան հարցեր, որոնք ես ի վիճակի չեմ պարզաբանել, պատասխան տալ:

Եթե մարդ կա, որ անհատական հարցեր ունի, ես այստեղ եմ, պատրաստ եմ լսել, բարձրացեք»,- ասաց Շահրամանյանը և ներս մտավ:

Քաղաքացիները նրա հետևից հարց ուղղեցին՝ ի՞նչ Արցախի անվտանգություն, եթե Արցախ չկա: Քաղաքացիները չեն շտապում լքել տարածքը, տեղում կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարելի էր, իհարկե, Արցախի ներկայացչության մոտ այսօր տեղի ունեցածը բնորոշել անհասկանալի, եթե.
եթե մեր արցախցի եղբայրները, գաղթած ղեկավարները, մյուս բոլորը, գիշեր-ցերեկ ՀՀ կառավարության շենքի մոտից տեղ գնացած չլինեին, թիվ մեկ մեղավորից պահանջելուց լինեին իրենց հայրենիքը, տները, հողերը, պատասխա՛ն։ Վերջ ի վերջո, նա՛ է և միակ հայ ղեկավարն է, որը հայկական Արցախ պետությունը ճանաչել և նվիրել է թուրքին:
Բայց ոչ, 20 օր ոչինչ չարածները, մյուս ոչինչ չարածներից պատասխան են պահանջում, թե բա՝ խի՞ չես ցավակցել, էդ ի՞նչ թուղթ ես ստորագրել։ Նիկոլի անունը, ո՛չ նրանք տվեցին, ո՛չ նրանք:
Էսքանից հետո էլ զարմանում ենք, թե ոնց այսօրվան հասանք ազգովի: Այ սենց, այ հենց սենց՝ նիկոլավարի, արայիկավարի, այս սաղ էղածն էլ ձեզ ու մեզ խելքի չբերեց:
Մի անգամ էլ ասում, այս չտեսնված խայտառակության միակ գլխավոր մեղավորը ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ա, ով բանտում չէ, փախած չէ, իր տեղում նստած՝ խնդում ա ձեզ վրա։ Ու եթե դուք կամ որևէ մեկը, ընկած ուրիշ մեղավոր ա ման գալիս, կամ նրա անունը չի տալիս, նրանից բան չի պահանջում, Նիկոլի խաղ խաղացող ա:
Մի նայեք, էլի, հայտնվել են դեմքեր, որոնք անգամ Նիկոլի սիրած թեզերն են ասում՝ թող արցախի մեծահարուստները իրենց դղյակները տան քյասիբ ժողովուրդը տեղավորվի, կռված տղերքը սադիկներում են քնում... Արա, այ ընկեր, եքյա տուն-տեղ, հայրենիքդ նվիրել են թշնամուն, դու ստեղ եկել տեղավորվելու տե՞ղ ես ման գալիս, էն էլ ոչ հիմնական պատասխանատուից, այլ ինչ-որ ուրիշների՞ց։ Իսկ տուն ու տեղդ չե՞ս պատրաստվում ուզես, քո՛նը, քո՛ սեփականը: Պետք չէ՞։
Նստած վրեքներդ խնդում ա»:

Թարմացված․ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Տեր Աստված, ինչո՞ւ ենք մենք ազգովի, այսօր էլ արցախցիները դառնում այսպես ուղղորդվող, ծառերի հետևում անտառը չտեսնող, ողջամիտ մարդկանց թողած՝ արկածախնդիրներին ականջ դնող, հոնքն ուղղելու տեղն էլ աչքը հանող։ Արցախի մեր հարգելի, սիրելի, բռնագաղթված, հայրենիք, հույս և հավատ կորցրած մեր հայրենակիցներ, մի՛ կորցրեք ձեր ողջամտությունը, ինչո՞ւ եք գնացել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունն ներխուժելու, բոլոր նետերն ու ցասումը Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական գերությունից մազապուրծ իշխանությունների գլխին ջարդում․ նրանց իրական սխալները չափազանցրած, լուն ուղտ դարձրած՝ վտանգավոր ու սխալ պայքարի եք դուրս եկել։ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն իր թիմով չի հանձնել Արցախը, ձեզ և մեզ հայրենազրկել։ Աշխարհաքաղաքական մեծ համաձայնություն է կայացել Հայաստանի լուռ անգործունեությամբ և ամենավտանգավորը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարություններով։ Արցախի իշխանություններն ի զորու չէին դիմակայելու ՀՀ-ՌԴ-ԱՄՆ-ԵՄ համաձայնությանը և նոր Սաադամ Հուսեյն դարձած միջանզգային հանցագործ իլհամ ալիևի զավթողականությանը։ Բայց տեղի է ունեցել մի ճիշտ քայլ՝ արցախահայությունը միակամ լքել է ցեղասպանվող տարածքը, որպեսզի չիրականանա ադրբեջանաթյուրքական ծրագիրը՝ վերջնականապես փակելու Արցախի հակամարտությունը և ինքնորոշման իրավունքը՝ ձևացնելով, թե վերաինտեգրվում է արցախահայությունը, մի՛ լսեք սամվելբաբայանական ցնորքները, թե ադրբեջանի հետ՝ նրա կազմում իբր լավ ապրելու էիք, եթե չլինեին Արցախի փրկված և գերված ղեկավարները։ Այո՛, նրանք սխալներ են գործել, դրանց մասին պիտի խոսվի, բայց նրանք չե՛ն հայրենազրկման ազգադավ ծրագրի մասնակիցները, նրանք զոհերն են, քավության նոխազները։ Արցախահայությունը մայր Հայաստանում պիտի ինքնակազմակերպվի մեզ հետ, միասին պիտի պահանջենք միջազգային երաշխիքներ Արցախ վերդառանալու, Հայաստանը պահելու, ալիևին ցեղասպան և էթնիկ զտումների պատասխանատու ճանաչելու և դատապարտելու գործընթացը։ Մեզ ծանր օրեր են սպասվում, Հայաստանի օրակարգում կեղծ անկլավների՝ հայկական բնակավայրերի զիջումն է, որ ալիևի ռեժիմը որոշել է «ազատագրել», ինչպես արեց Արցախում, պիտի համախմբվենք՝ թացը չորից զատենք, այս անգամ էլ չսխալվենք, չհանձնվենք թշնամական որոգայթներին, մեր միասնական հայրենիքը մեր զգոնության և ողջամտության կարիքն ունի այսօր՝ առավել քան երբևէ»:

Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Սկսվեց իշխանական արշավը Սամվել Շահրամանյանի դեմ:
Իսկ ո՞վ էր կասկածում:
Եթե Շահրամանյանը հստակ գնահատականներ չտա Փաշինյանի քաղաքականությանը, որը Պրահայի հայտարարությամբ կանխորոշեց Արցախի կործանումը, հենց ինքն է վաստակելու «Արցախը հանձնողի» «դափնին»»:

Թարմացված․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց մեծ թվով կարմիր բերետավորներն են: Արցախցիներից մեկը, դիմելով նրանց, ասաց. «Կարմիր գլխարկները, զենքերը հանեք, վաղը Սյունիք են մտնում, գնացեք ըտեղ: Ըտեղ ա կռիվը, ստեղ չի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին