▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցիները Անդրեի հետ երգեցին իրենց հիմնը. հանդիպումը կայացավ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում,  օգոստոսի 8-ին, տեղի ունեցավ երգիչ Անդրեի հանդիպումը արցախցիների հետ:
Ստեփանակերտի հրապարակում հավաքված արցախցիները երգչին խնդրեցին կատարել Արցախի հիմնը:
«Հիմնը՞ ... Չէ, օրհներգը դուք էլ պիտի երգեք, միասին պետք է երգենք: Օրհներգի կատարումից հետո կիջնենք ր մեր հարգանքի տուրքն ու մոմավառությունը կատարենք մեր տղերքի հուշարձանին:
Դե, եկեք միասին մեր Արցախի, մեր Հանրապետության օրհներգը: Այն դեռ կա դեռ կա, և մենք էլ կանք: Եվ մեր հանրապետությունն էլ դեռ կա:
Եկեք չմոռանանք, որ այս օրհներգը գրվել է 90-ականներին: Այն ժամանակ ևս շատ դժվար օրեր էինք ապրում, բայց....
Եկեք միասին երգենք, ես միայնակ չեմ կարող»,- ասել է Անդրեն, ինչից հետո միասին կատարել են հիմնը:
Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում 2 օր առաջ պատռել էին Անդրեի համերգի պաստառը։
«Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան...»,- ասել էր քաղաքացին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին