▲ Դեպի վեր

Ուրբաթ, 02.05.2025 lang.iso lang.iso lang.iso

«Արցախցիներին Շենգենյան վիզա չեն տրամադրում»․ Գեղամ Ստեփանյան

«Ահազանգեր ենք ստանում, որ որոշ դեսպանատներ՝ Լեհաստան, Լիտվա, Չեխիա, 070 կոդով անձնագրով արցախցիներին Շենգենյան մուտքի արտոնագիր չեն տրամադրում, որոշներն էլ հրաժարվում են նույնիսկ դիմումները ընդունել»,-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Դեսպանատներից պաշտոնական պարզաբանումներ են անում․ ՀՀ կառավարության հայտարարությունների հիման վրա մենք չենք կարող հավաստիանալ, որ 070 կոդով անձնագրերը հավաստում են ՀՀ քաղաքացիության մասին, հետևաբար մենք չենք կարող ձեր դիմումին ընթացք տալ՝ որպես ՀՀ քաղաքացու դիմում։ Գոնե որպես ճամփորդական փաստաթուղթ պետք է ընթացքավորեն վիզայի պրոցեսը և տրամադրեն մուտքի արտոնագիր։ Եթե ՀՀ ԱԳՆ-ն իրապես շահագրգռված լինի՝ այս հարցը կարգավորելու, ապա կարող է կարգավորել»,-նշեց Ստեփանյանը։
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին