▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում». այս պահանջով հայտարարության քվեարկությանը ՔՊ-ն չմիացավ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ նիստում հրատապ նախագծի հայտարարություն ընթերցեց՝ դատապարտելով ՀՀ շփման գծում ադրբեջանական ԶՈՒ-ի ագրեսիվ գործողությունները «ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Պահանջում ենք ՀՀ Կառավարությունից զերծ մնալ նման որևէ բանակցությունից»,-ասաց պատգամավորը կոչ անելով նախագիծը քննարկման դնել ինչպես մասնագիտական, այնպես էլ խորհրդարանական տարբեր ձևաչափերով։

http://asekose.am/filemanager/uploads/Hayk_Konjoryan_2.jpg

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ հրատապ նախագծի որոշ դրույթների հետ խնդիր չկա, սակայն ներքաղաքան ձևակերպումների պատճառով ՔՊ-ն չի մասնակցի այդ քվեարկությանը։

 

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին