▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Նախկին գլխ․դատախազը մասնակցում է ցույցի

Դիտեք նաև՝

«Իրական կենսական հումանիտար աղետը, որ մենք այսօր ունենք Արցախում, սա է պետք մարդկանց հասցնել»,- Երևանում անցկացվող՝ հաջակցություն Արցախի հավաքի ժամանակ, ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք ազգովի չենք ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, բայց գործով դրա արդյունքները չենք տեսնում: Դա նշանակում է՝ մենք միասնական չենք...Արցախի և Հայաստանում ապրող ժողովուրդները մեկ ազգ են: Արցախը, Արցախի ժողովուրդը երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց նախկին Գլխավոր դատախազը:

Թարմացված․ «Դուք որպես նախկին Գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մեջ «Ես կարող էի կանգնեցնել պատերազմը, մենք կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի», հանցակազմ չե՞ք տեսնում». Ա. Միասնիկյանի արձանի մոտ՝ հաջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ, լրագրողի հետևյալ հարցին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Դուք ինձ հարց եք տալիս, որն ինձ տրվել է այն ժամանակ, երբ ես եղել եմ Գլխավոր դատախազ, և այդ հարցին պատասխանել եմ: Մենք երեք տարի ազգովի փնտրում ենք մեղավորներ, պատասխանատուներ, աջեր, ձախեր, սևեր, սպիտակներ... դա լուծե՞լ է մեր խնդիրը»:

Թարմացված․ «Ես էստեղ եմ գտնվում որպես ՀՀ պարզ քաղաքացի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով մասնակցում է Երևանում անցկացվող Արցախի ապաշրջափակման պահանջով հավաքին:

«Այստեղ գտնվելով իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի հերոսական ժողովրդին: Ես չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը մեկ օրվա, մեկ գործողության կամ մեկ անգործության արդյունք է: Մենք, ուղղակի այսօր պետք է կանգնենք՝ մեր համազգային հստակ դիրքորոշումն արտահայտնեք»,- ասաց Դավթյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին