▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը միշտ եղել է մերը, արցախցիները երկվորներ չեն, ծնունդն են այդ հողի․ Արամ Ա կաթողիկոս

Արցախում եւ Երևանում անցկացվող միաժամանակյա հանրահավաքի ժամանակ տեսաուղերձով է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։

«Մենք, որպես Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսություն, մեր միաբանությամբ, թեմերով, կառուցյներով, մարմիններով ձեզ հետ ենք, Արցախ, ձեզ հետ է ամբողջ սփյուռքը։

Քաջ գիտենք, որ Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահն է ապրում։

Այս կացության դիմաց մենք բոլորս պետք է մեր հավատքը եւ կամքն ավելի ամրապնդենք, եւ Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պահենք պայծառ։ Անցյալում Արցախը մերն է, այսօր մերն է, եւ միշտ պետք է մնա Արցախի ժողովրդինը, որովհետեւ մեր ժողովուրդը պատմության ողջ ընթացքում ժողովուրդը եղել է Արցախում եւ իր քրտինքը միախառնել է Արցախի հողին։

Արցախի հողում մեր ժողովրդի արժեքներն են, սրբություններն ու ավանդությունները։

Նայեցեք պատմությանը՝ Արցախը միշտ եղել է ինքնավար, արցախցիները եկվոր չեն, ծնունդն են Արցախի»,- ասաց կաթողիկոսը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին