▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստն՝ ուղիղ միացմամբ

Թարմացված․ «ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որ փակված է Լաչինի միջանցքը, կարևոր ապրանքների մատակարարումն ընդհատված է։ Մարդիկ չպետք է այդ վիճակում լինեն»,- ՄԱԿ-ի ԱԽ՝ Արցախի հարցով արտահերթ նիստում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչը։ «Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում, որ հնարավոր է փոխզիջումների գնալ՝ այլ լրացուցիչ ուղիների հարցում՝ մարդասիրական մատակարարումների համար»,- նշեց նա։

Թարմացված․ Պետք է Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը զուգահեռ բացել, սկսել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը․ՌԴ

Թարմացված․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար նկատմամբ քայլ ընդառաջ անեն. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

Թարմացված․ Բրիտանիան կոչ է անում բացել Լաչինի միջանցքն ու կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը. Միացյալ Թագավորության ներկայացուցիչ

Թարմացված․ Անհապաղ պետք է կատարել ՄԱԿ-ի որոշումն ու բացել Լաչինի միջանցքը. Ֆրանսիայի ներկայացուցիչ

Թարմացված․ Ղարաբաղում հումանիտար բեռների առաքման վերսկսումն անհրաժեշտություն է, այն չպետք է քաղաքականացնել. ՄԱԿ

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Նիստն ընթանալու է բաց ռեժիմով, որին մասնակցելու են Անվտանգության խորհրդի 15՝ 5 մշտական և 10 ընտրված անդամները։ Ըստ ընթացակարգի, բացի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներից, ելույթ կունենան 15 երկրների ներկայացուցիչները։

Առայժմ պարզ չէ, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ի՞նչ փաստաթուղթ կընդունի՝ բանաձև, նախագահի հայտարարություն, թե՞ մամուլի համար հայտարարություն։

ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստին կարող եք հետևել ուղիղ միացմամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին