|
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․ «Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող թուրք-ադրբեջանական օղակը գնալով ավելի ու ավելի է պրկվում:
Արդեն մեկ շաբթից ավել, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, հումանիտար աղետի է ենթարկվում Արցախի բնակչությունը, ինչը հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի ենթակայության ներքո արցախահայության՝ ցանկացած կարգավիճակով մնալու անհնարինությունը: «Ժառանգություն» կուսակցությունը, հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող ա. Ադրբեջանը չի կատարել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու մասին դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը. բ. 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված խմբավորումներն ամրացել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում. գ. ադրբեջանական հրոսակախմբերը տարբեր տեսակի բռնաճնշումների, սպառնալիքների ու հակամարդկային այլ դ. Հայոց բռնի հայրենազրկումն ու կրոնամշակութային ժառանգության ցեղասպանությունն ամեն օր շարունակվում Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում պատկան մարմիններին՝ առանց Հայաստանի Հանրապետության Կոչ ենք անում նաև ՀՀ ներքաղաքական տիրույթի դերակատար ուժերին՝ իջնել սեփական «ԵՍ»-ի բարձունքից և դուրս գալ ներկայից անցյալ ձգվող վտանգավոր տեղապտույտից: Պատերազմի և խաղաղության չուրվագծված հերթական այս հանգրվանում ազգային ու պետական շահերի վրա խարսխված համախումբ նոր իշխանության կազմավորումն օրվա հրամայականն է: Այլապես Արցախի հայաթափման և պետականության աղճատման համար սերունդների նզովքից չենք խուսափելու ոչ մեկս»: |
Արցախի հայաթափման և պետականության աղճատման համար սերունդների նզովքից չենք խուսափելու ոչ մեկս
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



