▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի Կարմիր շուկայում թշնամու կրակոցից այրվել է դպրոցի մոտ կանգնած ավտոմեքենան

Ադրբեջանական կողմը այսօր կրակ է բացել Արցախի Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ստորև ներկայացնում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր  ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:

Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին