«Այսօր Մարիայի համբերությունը վերջնական հատեց, ստիպեց ինձ տանել Ստեփանակերտի դատարկ խանութները, որպեսզի իր աչքով տեսնի, որ մեր քաղաքում չկա ոչ մի հատիկ ո’չ կոնֆետ, ո’չ պաղպաղակ։ Տուն ենք եկել դատարկաձեռն՝ ես ամայացած սրտով, Մարիան՝ ամայացած երազանքներով։
Արցախի մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է…»,-գրել է Ռուզաննա Հակոբյան Համբարձումյանը՝ ներկայացնելով հուզիչ տեսանյութ․ այն կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:
Դիտեք նաև՝