▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակը

Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ էին ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում

Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորության մասին

Արփին՝ կենդանաբանական այգում․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

Դուք շատ բան եք կորցնում ամեն օր, որ Հայաստանում չեք ապրում. Քրիստիան Գելեջի

Իմ ծննդյան օրը ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյան

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան մեկնել Չինաստան

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել

Մանրամասներ՝ մահացած 7 պացիենտների մասին

Մահացել է ևս 7 անձ. Վարակվածների թիվն աճել է 251-ով` հասնելով 8927-ի

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը՝ հսկիչ-անցագրային կետերում

Հայեր vs Կոռոնավիռուս… մաս 2. Նարեկ Հախնազարյան

Մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը

Առաջիկայում շփվեք Տելեգրամով եւ Սիգնալով՝ դրանք չեն կարողանում լսել

Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա

Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան

Ինչպե՞ս կարող եմ ձեզ խնդրել, որ ավելի ուշադիր լինեք ինքներդ ձեր հանդեպ. Նունե Սարգսյան

Մեր ընտանիքի երազանքն է` վերադառնալ մեր բնակարան․ Աննա Հակոբյան

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքի վերաբերյալ

Ոստիկանության այսօրվա 2-րդ տեսանյութը, որ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին

Ավտոբուսի վարորդին 100․000 դրամ տուգանեցին, բայց կանգնած ուղևոր չկար․ քաղաքացին ահազանգում է

Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին, մեղադրանք է առաջադրվել

Շարունակվում են հանրային իրազեկման աշխատանքները․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ոստիկանները բացահայտել են Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները

Արսեն Թորոսյանի երեխաների խորհուրդը՝ բոլոր երեխաներին և մեծերին

Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի, չեն թեստավորում․. . .

Ֆայլաբազառի մտավորականություն. նրանք լռել են ու նաև քծնել են հանուն պետականության

«Տեղեկացրեʹք այս մասին ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին». Արայիկ Հարությունյան

Եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի, մենք դուրս ենք գալու փողոց

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքը զբաղված է 95 տոկոսով, իսկ մնացածը՝ 80. . .

Նոր դուրս եկա ընկերոջս հոր հոգեհանգստի արարողության վայրից, դագաղը փակ էր ․․․

Ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ. Արտավազդ Վանյան

Հայաստանում վիճակը գնալով վատանում է, կարող ենք հասնել Իտալիային. Նիկոլ Փաշինյան

Գնում ենք կենդանաբանական այգի. Աննա Հակոբյան

ՄԻԵԴ-ն էլ քաշեց. Ալեն Սիմոնյան...

Գնթունիքի և մարզերի հանրային սննդի մի շարք այլ կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է

Էս ի՞նչ կպցնել եք կպցրել, Սիթի ամեն մտնողը ձեռնոց պիտի առնի, հո՞ աննորմալ չեք. Արշակ Զաքարյան

Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի կարծիքի միջոցով. Արամ Վարդևանյան

Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար

Իմ կամքը ամուր է քարից էլ. Մարիամ Փաշինյանը հոր հետ լուսանկար է հրապարակել

Ուշադրություն, խոսում է Հայաստանի կառավարությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը. Դանիել Իոաննիսյան

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Կորոնավիրուսից մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը

Հիմա շատերն ավելի վատ վարքագիծ են դրսևորում, քան էջմիածնեցի կինն ամենասկզբում․ Դավիթ Սանասարյան

Երբ խայտառակ ես լինում միջազգային մակարդակով. Վահե Տեր-Մինասյան

Հայտնի են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենտրոնում մեկուսացված անձանց. . .

Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը.

1. Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են ոստիկանությունում, հրապարակվում են ոստիկանության կայքում և տրամադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ հիմնական ցուցակների հետ միասին: Ոստիկանությունը դրանք չի հրապարակել, ինչն ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն է:

Յուրաքանչյուր մարդ կարող է համոզվել ասածիս ամբողջական ճշմարտացիության մեջ (տես՝ ԱՀ Քրեական և Ընտրական օրենսգրքերն ու ոստիկանության կայքը):

2. Նշված ցուցակներում ոստիկանությունը նշում է միմիայն անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը: Անձնագրի համարը լրացվում է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝ քվեարկության ժամանակ: Ստեփանակերտի թիվ 1/11 և 1/13 ընտրական տեղամասերի ընտրողների՝ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակները պարունակում են կրկնողություն: Նույն անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը:

Ոստիկանությունը երկու ցուցակներում էլ գրել է ամբողջությամբ նույն տվյալները: Թե այդ տվյալների դիմաց ո՞ւմ անձնագրի համարն է նշվել և ո՞վ է ստորագրել/քվեարկել՝ առանձին քննության հարց է (պետք է պարզվի, թե արդյոք Իննայի անվան դիմաց այլ ընտրող է քվեարկել և ինչու):

Բայց այն, որ ոստիկանությունը երկու ցուցակներում էլ ամբողջությամբ նույն մարդու անունն է գրել, փաստ է, որի ապացույցը կդնեմ մեկնաբանությունում:

Ասեմ ավելին՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում օգտվում են նույն ծրագրից, ինչ որ ՀՀ-ում: Իսկ այդ ծրագիրը բացառում է նման սխալները: Դա կարող էր լինել միայն ծրագրից հանված ցուցակում տպելուց առաջ ավելացնելու դեպքում: Դա էլ, իր հերթին, ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն է:

Եվ քանի որ ոստիկանությունում կատարել են 1-ին կետում նշված հանցագործությունը, մենք չենք էլ կարող ստուգենք, թե 2-րդ կետում նշված հանցագործությունից (բացի մեր՝ պատահաբար բացահայտածից) քանի հատ է եղել:

Հ. Գ. Կյանքումս երկրորդ անգամ եմ լսում, որ որևէ մարմին քննի իր իսկ ներսում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը (առաջինը Բերձորի հայտնի հերոսությունն էր): Ակնհայտ է, չէ՞, որ ոստիկանությունը չէր ասելու՝ «այո՛, մենք հանցագործություն ենք արել»:

Բայց եթե Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ այսօրինակ անհեթեթ հաղորդագրություն տարածեց, դատական կարքով հերքում ենք պահանջելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին