▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ՊԲ-ն զինաթափվում է․ Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց զինծառայողների դուրսբերման և ամբողջական զինաթափման մասին։

Վերաինտեգրման և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը կքննարկվեն սեպտեմբերի 21-ին Եվլախում՝ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, փոխանցում է Բաքվի հետ համաձայնեցված տեքստը՝ Արցախի տեղեկատվական շտաբը։

Թարմացված. РИА Новости-ն, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, գրում է, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել հայկական ավելի քան 90 մարտական ​​դիրք։ Կրկին նշվում է, որ Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, և որ վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները։

Թարմացված. Ռուս խաղաղապահներն ավելի քան 2 հազար մարդու են տարհանել Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից, գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։ Նշվում է, որ տարհանված բնակիչների մոտ կեսը երեխաներ են։

Թարմացված. ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենակ մնալով ու որևէ իրական օգնություն չստանալով Արցախն ընդունում է Ադրբեջանի պայմանները զինաթափել ՊԲ-ն ու հանդիպել Եվլախում։
Ես ասելիք չունեմ, այնքան դժվարության միջով, որ Արցախի հայերն են անցել, ոչ մեկ պատկերացում էլ չունի դա ինչ է...մենակ գիտեմ, որ մենք Արցախը կորցնելուց հետո շատ լուրջ ու ցավալի զարգացումներ ենք ունենալու ՀՀ-ի շուրջ։ Մենք մեր հաղթանակը չսիրեցինք ու չկապիտալիզացրեցինք, պարտությունն էլ դարձրեցինք խարան իր բոլոր ծանր հետևանքներով մեր պետականության համար։ Այդպես էլ չհասկացանք, որ մեզնից շատ ոչ մեկ մեր երկիրը չի սիրելու, քանի աչքներս դեպի դուրս է տարբեր ուղղություններով ու դրա համար իրար ուտում ենք ներսում, կորցնում ենք թանկ, կարևոր ու անվերդարձ ժամանակ ու ռեսուրս...
Լեռնային ջան...ամոթ մեզ, որ էս օրը տեսար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին