Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին «X»-ի իր մկրոբլոգում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հրապարակելով նաև վիրավորում ստացած երեխաների լուսանկարները։
«Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- հայտնում է Ստեփանյանը։
Տեսանյութը՝ համացանցից՝ կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Դիտեք նաև՝