▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյանի՝ նոյեմբերի 7-ի ճեպազրույցը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը-7.11.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը:

«Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր։ Մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, և մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում», - ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները։
     «Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական։ Արդեն երեք օր է, ինչ ընթանում են այս ծանր մարտերը»,- ասաց նա՝ հավելելով, որ մարտեր են ընթանում նաև Քարինտակում, Լիսագորում և այլ հատվածներում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին