ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է համացանցում տեղ գտած տեղեկություններն առ այն, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ Զինված ուժերի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։

Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»:


