▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Աննա Հակոբյանը վերահսկել է Արցախի ՊԲ շտաբն ու ամեն ինչ զեկուցել Նիկոլին. Գաբրիելյանով

Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանին:

Գաբրիելյանովը մասնավորապես գրում է, որ կապիտուլյացիայից երկու շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն իրեն հայտնել է, որ հայերն առյուծի նման կռվում են, սակայն խնդիրներ են սկսվել թիկունքում ու պաշտպանությունը կազմակերպելու հարցում:

Բանակի ղեկավարությունը չի հասկացել, թե ինչ է կատարվում առաջնագծում:

«Ես իմ ընկերոջը՝ մի քանի լրատվամիջոցների սեփականատեր Սամվել Նալբանդյանին, խնդրեցի անհապաղ մեկնել Երևան ու հանդիպել Արծրուն Հովհաննիսյանի հետ: Խնդիր էր դրվել հստակ ծանոթանալ իրավիճակին ու այն ներկայացնել ինձ: Դրանից հետո հասկանալի կլիներ, թե ինչ պետք է արվեր: Սամվելը հենց այդ օրը երկու այլ աշխատակիցների հետ մեկնեց Երևան: Երկու օր անց ներկայացրեց Արծրունի հետ խոսակցությունը:

Ներկայացնում եմ կարճ:

1.Անհանգստության պատճառ չկա, Փաշինյանը հիանալի կերպով ղեկավարում է գլխավոր շտաբը: Նա միայն դրանով է զբաղվում:

2.Մենք հաղթում ենք, չկա որևէ կասկած:

3.Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի ՊԲ-ի շտաբը և ամեն ինչ հայտնում է Նիկոլին: Նա ևս վստահ է, որ մենք կհաղթենք:

4.Ամեն ինչ, ինչ բանակին պետք է, առկա է: Բանակն ապահովված է զենքով ու մնացած անհրաժեշտ բաներով:

5.Բոլոր ստորաբաժանումները, որոնք պետք են, ներգրավված են, անձնակազմի պակաս չկա:

6.Ջալալը չի պահպանել անվտանգության նորմերը, դրա համար հայտնվել է կրակի տակ:

7.Կամավորականներն այնքան էլ անհրաժեշտ չեն, բայց քանի որ մարդիկ ցանկանում են կռվել, Սյունիքում կետեր են ստեղծվել նրանց համար: Հեսա կհաղթենք, բոլորին տուն կուղարկենք:

Արծրուն, «сука», ասա թե ինչն այնպես չի եղել: Ասա, որ դու չես խաբել ու չես հաճոյացել Փաշինյանների ընտանիքին:

Ասա, այ կեղտ, ասա, որ Սամվելի հետ չես կարողացել երեք օր անց հանդիպել, քանի որ պատերազմի ամենաթեժ պահին մեկնել ես ԱՄՆ: Թե դու խաբել ես ու ուղղակի թաքնվել ես»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին