▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արծվաշենի մասով պաշտոնական Բաքվի և հայաստանյան գործակալական ցանցի միջև առկա է խորը և համապարփակ փոխըմբռնում»

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը չի ցանկանում պարզ տարբերակով փոխանակել անկլավները: Պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչները պնդում են, որ հայկական Արծվաշենը տարածքով և նշանակությամբ հավասարազոր չէ «ադրբեջանական» ութ (՞) գյուղերին: Վերջիններս վստահ են նաև, որ Ադրբեջանն «իրենց» գյուղերը կստանա, իսկ Արծվաշենը չի վերադարձնելու: Ավելին՝ նրանց կարծիքով, Հայաստանն Ադրբեջանին պետք է ռազմատուգանք (ռեպարացիա) վճարի: Արծվաշենն էլ Ադրբեջանին որպես ռազմատուգանքի մի չնչին մաս կհատկացվի:
Պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչները պարզ հասկացնում են, որ վերադարձնելու բան չունեն՝ միայն վերցնելու են:
Այսպիսով՝ եկեք արձանագրենք, որ, Արծվաշենի մասով, պաշտոնական Բաքվի և հայաստանյան գործակալական ցանցի միջև առկա է խորը և համապարփակ փոխըմբռնում: Ավելին՝ կարծում եմ, որ նրանք հրահանգավորվում են միևնույն կենտրոնից:
Հիշեցնեմ, որ «հայտնի պետության», նույնքան տխրահռչակ կազմակերպության հայաստանյան գործակալական ցանցը Հայաստանի բնակիչների շրջանում տարածում է այն միտքը, որ Արծվաշենը վերադարձնելու պահանջն «ազգի հանդեպ թշնամություն է»: Որպես հիմնավորում շրջանառության մեջ է դրված «եթե Արծվաշենի մասին չխոսենք, Ադրբեջանը Տիգրանաշենը չի պահանջելու» և «Արծվաշենը լոգիստիկ տեսանկյունից անպիտան է» պնդումները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին