▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդարությունը՝ պայքար չէ․ դա կյանք․․․Հենց այդ ճանապարհն է մշտապես ընտրել Բաղդասարյանների ընտանիքը»

NewsMedia.am լրատվական գործակալության տնօրեն Գայանե Զարգարյանը գրում է․

«ՇՆՈՐՀԱՎՈՐ 25-ԱՄՅԱԿ
Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան

Փաստաբանությունը ստեղծագործական աշխատանք է, որը պահանջում է գիտելիքների բարձր մակարդակ, պատշաճ փորձառություն, մասնագիտական ու գործնական որակներ, իսկ որ ամենակարևորն է՝ պատասխանատվություն մարդկային ճակատագրերի հանդեպ:
Այսօր լրանում է ճանաչված եւ մեծ հեղինակություն վայելող «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի
հիմնադրման եւ գործունեության 25 տարին:
Ավելի քան վստահ ենք, որ սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, կոմպետենտությունն ու ազնվությունը, նվիրվածությունն ու շիտակությունը քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերում եղել եւ մնալու են որպես ամենօրյա աշխատանքի անխախտ սկզբունքներ, քանի որ իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, ինչպես բազմիցս այդ մասին բարձրաձայնել է «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Պարոն Բաղդասարյան ջան, իմ Թանկ Բարեկամ, մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ , եւ որ թող մասնագիտական պատվախնդրությունը մշտապես Ձեզ ուղեկից լինի՝ ինչպես որ եղել է տարիներ շարունակ:
Բաղդասարյանների փաստաբանական ընտանիքը այն եզակիներից է, որը փաստաբանության ոլորտում ձևավորել է սկզբունքայնության, պարկեշտության և արդարության անսասան մշակույթ:
Բաղդասարյանների՝ «Լեվ Գրուպ» ԲՐԵՆԴԸ՝ տարիների ընթացքում դարձել է հուսալիության, ազնվության և խիզախ դիրքորոշման խորհրդանիշ։
Բաղդասարյանների ընտանիքը տարիներ շարունակ ապացուցել է, որ հնարավոր է լինել հաջողակ, հզոր և ազդեցիկ՝ միաժամանակ պահպանելով մարդու խոսքի արժեքը, բարեկամության արժանապատվությունը և պատասխանատվության զգացումը: Բաղդասարյանների դեպքում՝
պարկեշտությունը մասնագիտություն չէ․ դա ժառանգություն է։
Սկզբունքայնությունը՝ պահվածք չէ․ դա կերպար է։
Իսկ արդարությունը՝ պայքար չէ․ դա կյանք է։
Եվ հենց այդ ճանապարհն է մշտապես ընտրել Բաղդասարյանների ընտանիքը՝
ձևավորելով անուն, որ հարգվում է ոչ միայն դատարանի դահլիճում, այլ նաև հասարակության ամենատարբեր շերտերում։
Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան:
Աստված թող որ պինդ ձեռքով պահի ու պահպանի Բաղդասարյաններին եւ Չորրորդ իշխանության անդավաճան Բարեկամ, ԻՄ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄ Լեւոն Բաղդասարյանին: Կյանքը պայքար է, եւ բոլոր տիպի պայքարներում հաղթում է գիտելիքով զինվածը, ուժեղը, եւ պարտադիր կամքը՝ ճշմարտության հանդեպ:
Թող որ հաջորդ 25 տարիները լինեն ավելի ազդեցիկ, ավելի հզոր և լի նոր նվաճումներով։
Շնորհավորում ենք Լևոն Բաղդասարյանին եւ ողջ փասատաբանական թիմին՝ 25-ամյա հոբելյանի առիթով, և մաղթում անսպառ էներգիա, առողջություն, նորանոր հաղթանակներ և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին