Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ծիծեռնակաբերդի խճուղու մեկ երթևեկելի գիծը դարձել է պատմություն՝ Քանդված Պատի պատմություն, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Քանդված Պատը խորհրդանշում է իշխանության գործելաոճը՝ քանդել եղածը՝ չկառուցելով ոչինչ։ Մեկ տարուց ավելի է՝ մի քանի մետր ճանապարհ չեն կարողանում կառուցել, խոսում են մետրո կառուցելուց։
Քանդված Պատը կառուցելու համար պետք է ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավելի, քանի որ չկա նվիրում քաղաքին, չկա պրոֆեսիոնալիզմ։
Քանդված Պատը իշխանության հերթական սուտ խոստումներից է, մնացածին կանդրադառնամ առաջիկայում»,- գրել է նա։