▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդեն 2 հոգի են հեծանիվ քշում...Իջևանը պարալիզացրել են, որ պատկեր ստանան»․ Գառնիկ Դանիելյան

«Արդեն 2 հոգի են հեծանիվ քշում, որի համար աննախադեպ անվտանգային միջոցառումներ են կատարվել»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետի և նրա կնոջ հեծանիվով Իջևան կատարած այցին։ «Էլի բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսվել, որպեսզի հազարավոր ոստիկաններ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ամեն ծառի տակ կանգնեցնեն և պատկեր ստանան։ Օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, թե ինչ իրավիճակ է Իջևանում. քաղաքը պարալիզացրել են, որ պատկեր ստանան։ Այդ ամենը մեր հարկատուների հաշվին է արվում»,- նշել է Դանիելյանը։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին