ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Արդեն երեք տարի է սեպտեմբերի 1-ին և ընդհանրապես բոլոր տոներին իմ աչքին Աբգարն է:
Այսօր դպրոցի առաջին օրն եմ հիշում: Ավելի ճիշտ երկու առաջին օրերը: Աբգարը երկու անգամ է դպրոց գնացել: Առաջին անգամ մեկ շաբաթ հետո արգելեցին դպրոց գնալ 5,5 տարեկան էր: Ինքն իրեն հանգստացնելու համար ասաց՝ գոնե լավ ա պայուսակս հետ չուզեցին...
Վստահ եմ Աբգարիս երկնային ընկերների ծնողների, քույրերի, եղբայրների գերակշիռ մասն այսօր զգում է այն, ինչ ես և իմ ընտանիքը:
Եւ հերթական անգամ կրկնում ու բացականչում եմ՝ այս արհեստածին պատերազմի բոլոր հեղինակներ, ճարտարապետներ, աշղեկներ, պահեստապետներ, ծանրագույն պատժի են արժանանալու, անկախ նրանից այսօր ձեր որ դիմակն եք կրում, ինչ եք ասում, ինչ եք գրում կամ ինչ եք անում:
Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում:
Մեր տղերքն էլ այնքան հզոր են Ասծո զորությամբ, որ գիտեն, երբ և ում ինչ կանեն»:
Դիտեք նաև՝